27 մայիսի 2012 - 17:33 AMT
Ֆրանսիան Սիրիայից պահանջել է դադարեցնել բնակավայրերում ծանր սպառազինություն կիրառելը

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարածել է հայտարարություն, որում Սիրիայի իշխանություններից պահանջել է «անմիջապես դադարեցնել բնակավայրերում ծանր ռազմատեխնիկայի կիրառումը և զորքերը հեռացնել այնտեղից»:

Փաստաթղթում քննադատվում է նաև սիրիական բանակի կողմից քաղաքացիական բնակչությամբ բնակեցված շրջանների ռմբակոծությունը, որը հանգեցրել է «Հոմսի մոտակայքում տեղակայված Էլ-Հոուլա սիրիական գյուղում տասնյակ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան»:

Բացի այդ, փաստաթղթում Աննանին ուղղված խնդրանք է պարունակվում, որպեսզի առաջիկայում Սիրիա կատարելիք այցի ընթացքում «սիրիական իշխանություններին հասցնի ԱԽ պահանջները»: