27 մայիսի 2012 - 17:40 AMT
Շվեդիան առայժմ չի կողմնորոշվել` որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ-2013»

Շվեդիան դեռևս չի կողմնորոշվել, թե երկրի որ քաղաքում մայիսի 14, 16, 18-ին կկայանա «Եվրատեսիլ-2013»: Այս մասին հայտարարել է շվեդական մրցույթի պրոդյուսեր Քրիսթեր Բյորկմանը:

Այս տարվա «Եվրատեսիլի» հաղթող երգչուհի Լորինը, ով կատարել է «Էյֆորիա» երգը, շարունակում է շնորհավորանքներ ստանալ: «Լորինը Եվրոպայում էյֆորիա առաջացրեց և բոլորին ետևում թողեց»,-գրում է շվեդական «Էքսպրեսսեն» պարբերականը:

Մրցույթի 57-ամյա պատմության ընթացքում Շվեդիան «Եվրատեսիլում» հաղթում է 5-րդ անգամ: Առաջին հաղթանակը սկանդինավյան թագավորությանը բերել է «ԱԲԲԱ» խումբը` «Վաթերլոո» երգով:

«Արդեն վաղն առավոտյան կսկսենք աշխատել հաջորդ տարվա մայիսին կայանաքլիք շոուի վրա: СВТ հեռուստաալիքի համար մեծ պատիվ է ընդունել 2013թ մրցույթը»,-ասել է СВТ պետական հեռուստաալիքի տնօրեն, Շվեդիայում «Եվրատեսիլի» անցկացման պատասխանատու Էվա Համիլթոնը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: