27 մայիսի 2012 - 17:33 AMT
Իրանը ծրագրում է ավարտին հասցնել 2 նոր ԱԷԿ-ների կառուցումը

Իրանը ծրագրում է կառուցել 2 նոր ատոմակայաններ` (ԱԷԿ), այդ թվում` մեկը Բուշեր նահանգում, որտեղ արդեն գործում է իրանական առաջին ԱԷԿ-ը: Այս մասին հաղորդել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:

Ըստ նրա, Բուշերի 2-րդ ԱԷԿ-ի կառուցում կսկսվի իրանական օրացույցով հաջորդ տարի:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը նաև հաղորդել է, որ մինչև 2012թ ավարտը գործող «Բուշեր» ԱԷԿ-ը ողջ հզորությամբ արդյունաբերական շահագործման կհանձնվի: