27 մայիսի 2012 - 18:24 AMT
Սիրիայի ԱԳՆ-ն երկրում արյունահեղությունների պատասխանատվությունը բարդել է ահաբեկիչների վրա

Դամասկոսը երկրում տեղի ունեցող արյունահեղությունների և անկայունության պատասխանատվությունը բարդում է ահաբեկիչների վրա: Այս մասին այսօր հայտարարել է հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդեսին:

Սիրիական կառավարության կողմից ստեղծված ռազմա-դատական կոմիտեն հետաքննում է Էլ-Հոուլում խաղաղ բնակչության դեմ իրականացված հանցագործությունը: Մակդեսին ընդգծել է, որ սիրիական կանոնավոր բանակը չիմասնակցել այդ քաղաքում բնակելի տների ռմբակոծմանը, որտեղ ուրբաթ օրը 92 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում` 38 երեխա:

«Սիրիական պետությունը պաշտպանում է խաղաղ բնակիչներին ահաբեկիչների զինված խմբերից, և այն, ինչ տեղի է ունեցել Էլ-Հոուլում, որևէ կերպ մեր հետաքրքրություններին չի համապատասխանում»,-ասել է Մակդեսին: