28 մայիսի 2012 - 12:51 AMT
Հայաստանում Հիլարի Քլինթոնի բանակցությունների օրակարգում կլինի նաև Ղարաբաղյան հարցը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին կայցելի Հայաստան: Այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԱԳՆ մամլո ծառայությունում:

Երևանում կայանալիք բանակցությունների օրակարգում են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: