Շախմատային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ամերիկյան Չիկագո քաղաքում հանդես է գալիս միջազգային մրցաշարում:
5 տուրերից հետո նա հավաքել է 4 միավոր և առաջատար Ռոբետ Հեսին զիջում է 0.5 միավորով:
Մրցաշարում հանդես են գալիս նաև Տաթև Աբրահամյանը և Վարուժան Հակոբյանը, ովքեր ներկայացնում են ԱՄՆ-ն:
Մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 դոլար: Հաղթողը կստանա 30 հազար, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրածները` համապատասխանաբար, 20 և 15 հազար դոլար:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական սիստեմով` 9 տուրերով: