28 մայիսի 2012 - 13:05 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մովսես Հակոբյան. Սարդարապատի ճակատամարտի հերոսությամբ ոգեշնչված`հայ ժողովուրդը մոտ 100 տարի անց ազատագրեց Շուշին

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին պատմել է, թե հայ ժողովուրդն ինչպիսի դասեր պետք է քաղի այդ ճակատամարտից:

«Դաս առաջին ` եթե մարդն ուզում է պաշտպանել հայրենիքը, ապա կարող է կազմակերպել այդ պաշտպանությունը, և Սարդարապատի ճակատամարտը դրա վկայությունն է, որը թույլ տվեց ստեղծելու առաջին հանրապետությունը»:

Հակոբյանը նաև հավելել է, որ «այդ հերոսությամբ ոգեշնչված` հայ ժողովուրդը մոտ 100 տարի անց` 1992թ, ազատագրեց Շուշին և ստեղծեց Լեռնայի Ղարաբաղի Հանրապետությունը»:

Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ:

ՖՈՏՈՇԱՐՔ