28 մայիսի 2012 - 13:45 AMT
Էդուրդ Շարմազանով. Մայիսի 30-ին ՀՀԿ-ն կկողմնորոշվի վարչապետի և ԱԺ-ի խոսնակի թեկնածության հարցում

ՀՀԿ մամլո քարտուղար և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածության հարցում կկողմնորոշվի կուսակցության Գործադիր մարմնի նիստի ժամանակ, որը կկայանա մայիսի 30-ին:

«Արդեն մայիսի 31-ին կառավարությունը հրաժարական կտա, և կձևավորվի նոր կառավարություն; Կարծում եմ` հիմա կոռեկտ չի հնչի կառավարության նոր անդամների անուններն ասելը»,-ասել է նա:

Շարմազանովը նաև հավելել է, որ վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնները կմնան ՀՀԿ հայեցողության ներքո, և կուսակցությունը կշարունակի աշխատել իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում: