28 մայիսի 2012 - 16:29 AMT
Մայիսի 30-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը

Մայիսի 30-ին կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը ։ Այս մասին հաղորդում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից` նշելով, որ մայիսի 22-28-ը հիմնադրամի հոգաբարձուներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից և բարերարներից կազմված պատվիրակությունը 7-օրյա այցով եղել է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում, որտեղ մասնակցել է իրականացված ծրագրերի բացման պաշտոնական արարողություններին և ծանոթացել կազմակերպության ընթացիկ աշխատանքներին:

Մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: