28 մայիսի 2012 - 18:54 AMT
Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Մշուշում» ֆիլմը կմասնակցի «Ոսկե ծիրան 2012»-ին

Անվանի բելառուս կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը, որը Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է հեղինակավոր FIPRESCI (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա) մրցանակին, կներկայացվի «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում:

Ինչպես հայտնում է փառատոնի մամլո ծառայությունը, Լոզնիցան երկու անգամ մասնակցել է փառատոնին. 2006թ. ներկայացրել է իր «Շրջապատում» վավերագրականը, իսկ 2010թ. ներկայացնելով իր «Իմ երջանկություն» ֆիլմը` արժանացել է Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի: