Կիևում` Առաջին հանրապետության օրվան նվիրված Ջիվան Գասպարյանի համերգին, բացի հայ համայնքի ներկայացուցիչներից, ներկա էին նաև բազմաթիվ ուկրաինացիներ, Կիևի հյուրեր, հաղորդում է Analitika.at.ua-ն: Համերգին ներկա էին Ուկրաինայի Ազգային օպերայի մեներգչուհի Սուսաննա Չախոյանը, Ջամալան, Varda-ն, Լուսին Քոչարյանը, ինչպես նաև երիտասարդ ուկրաինացի երգիչ Վլադ Դարվինը: Արդեն ավանդաբար հայ համայնքի ներկայացուցիչները մայիսի 28-ին տարբեր միջոցառումներով տոնում են Հայաստանի Առաջին հանրապետության օրը:
Մայիսի 28-ին հայ ժողովուրդը տոնել է Առաջին հանրապետության 94-րդ տարելիցը: 1918թ մայիսին հայ ժողովուրդը հաղթանակներ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսիսայի հերոսամարտերում: Հենց այս հաղթանակաները թույլ տվեցին հայ ժողովրդին ստեղծելու իրենց պետությունը: