29 մայիսի 2012 - 11:20 AMT
Անանդի դեմ առաջին արագ պարտիան Գելֆանդը կխաղա սպիտակ խաղաքարերով

Աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանթան Անանդի և Բորիս Գելֆանդի միջև 12 դասական պարտիաներից հետո, հիմնական խաղի հաշիվն է 6:6:

Կանոնակարգի համաձայն, շախմատիստները պետքէ թայ-բրեյք խաղան` արագ շախմատի 4 պարտիաներ: Եթե դրանք ավարտվեն 2:2 հաշվով, ապա կխաղարկվեն 2 բլից պարտիաներ:

Եթե հաշիվը հավասար մնա, կխաղարկվեն ևս երկու բլից պարտիաներ: Եթե այդ 10 պարտիաների արդյունքում հաղթողը չպարզվի, կխաղարկվի որոշիչ «Արմագեդոն» պարտիան, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Առաջին արագ պարտիան Գելֆանդը կխաղա սպիտակ խաղաքարերով, հաջորդ 3-ում` գույները կհերթափոխվեն: