29 մայիսի 2012 - 13:52 AMT
Արմեն Մակարյանը հրավիրվել է Հնդկաստանի ռեգբիի ազգային հավաքական

Հայազգի ռեգբիստ Արմեն Մակարյանը հրավիրվել է Հնդկաստանի ռեգբիի ազգային հավաքական: Մակարյանը Հնդկաստանի հավաքականի 24 խաղացողներից մեկն է, ով մայիսի 30-հունիսի 3 հանդես կգա HSBC Asian 5 Nations մրցաշարի 3-րդ դիվիզիոնում, PanARMENIAN.Net-ին հաղորդել են հայ-հնդկական բարեկամություն ՀԿ-ից:

Արմեն Մակարյանը սովորել է Կալկաթայի հայկական քոլեջում և ֆիլանտրոպիկ ակադեմիայում, իսկ այժմ ուսանում է Մադրասում: Նա նաև ռեգբի է խաղում «Chennai Cheetahs RFC» ակումբում: Մինչ այդ նա Հայկական սպորտային ակումբի ավագն էր, որի կազմում նվաճել է բազմաթիվ կոչումներ: