29 մայիսի 2012 - 15:00 AMT
Բռնցքամարտիկ Սաշա Ենգոյանը հաղթել է Ալեխանդրո Խերեդիային

Բելգիահայ բռնցքամարտիկ Սաշա Ենգոյանը, որը հանդես է գալիս 2-րդ կիսամիջին քաշում, պրոֆեսիոնալ ռինգում իր հերթական հաղթանակն է տարել:

Դեյնզում 6 ռաունդանի մենամարտում նա հանդիպել է վենեսուելացի Ալեխանդրո Խերեդիայի հետ, որին հաղթել է 59:55, 58:56 և 60:54 հաշվով մրցանարների միաձայն որոշմամբ:

Ենգոյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 21 մենամարտ և բոլորում էլ հաղթանակ տարել, ընդ որում, 12-ը նոկաուտով: