29 մայիսի 2012 - 19:10 AMT
Ռազմական ոստիկանության շենքում հրդեհ է բռնկվել

Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի 18/10 հասցեում գտնվող Ռազմական ոստիկանության շենքում: ԱԻՆ-ից հաղորդում են, որ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: