29 մայիսի 2012 - 21:36 AMT
Հազվագյուտ վարդագույն ադամանդը Christie’s աճուրդում վաճառվել է 17,4 մլն դոլարով

Աշխարհի հազվագյուտ թանկարժեք քարերից մեկը` Martian Pink մեծ վարդագույն ադամանդը Հոնկոնգում Christie’s աճուրդում վաճառվել է 17,4 մլն դոլարով, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Երբևէ վաճառված ադամանդներից ամենախոշորի` 12 կարատ քաշով վարդագույն ադամանդի շուրջ լուրջ պայքար էր ծավալվել: Աճուրդի մեկնարկից յոթ րոպե անց հաղթեց անանուն գնորդը, որը հեռախոսով էր դրույք կատարում:

Վերջնական գինն անհամեմատ գերազանցել է աճուրդի կազմակերպիչների կանխատեսումները, որոնք ակնկալում էին թանկարժեք քարը վաճառել 8-12 մլն դոլարով:

Վաճառված թանկարժեք քարի հետ համեմատվող միակ վարդագույն ադամանդը պատկանում է բրիտանական թագուհի Եղիսաբեթին, որը քարը նվեր էր ստացել 1947 թվականին` որպես հարսանեկան նվեր, հաղորդում է աղբյուրը: