29 մայիսի 2012 - 21:24 AMT
Facebook-ը դիտարկում է Opera-ն ձեռք բերելու տարբերակը

Facebook տարածված սոցիալական ցանցը դիտարկում է Opera բրազուների մշակող Opera Software նորվեգական ընկերությունը ձեռք բերելու տարբերակը: Այսպիսով, Facebook-ը մտադիր է ինտեգրվել բրաուզերների շուկա:

Ներկա պահին բրաուզերների շուկայում ակտիվորեն ներկայացված են Microsoft (բրաուզերը` Internet Explorer), Google (բրաուզերը` Chrome), Mozilla (Firefox), Apple (Safari) и Yahoo! (Axis) ընկերությունների բրաուզերները:

Առայժմ երկու ընկերությունները չեն մեկնաբանում Opera-ի գնման մասին տարածված լուրերը: ԶԼՄ-ներում հաղորդվում է, որ Opera-ն ակտիվ բանակցություններ է վարում հնարավոր գնորդի հետ: Թերևս, որոշ հրատարակություններ հայտնել են, որ Opera-ն կարող է գնել ոչ թե Facebook-ը, այլ ՏՏ շուկայի մի շարք այլ խոշոր ընկերություններ, մասնավորապես` Яндекс-ն ու Google-ը:

Opera-ի բրաուզերներից ամեն ամիս, համաձայն վիճակագրության տվյալների, օգտվում է մոտ 270 միլիոն մարդ: