29 մայիսի 2012 - 20:59 AMT
Ռազմական ոստիկանության շենքում ոչ թե հրդեհ, այլ էլտեկտրալարերի կարճ միացում է եղել

Մայսի 29-ին` ժամը 18.27-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի 18/10 հասցեում` Ռազմական Ոստիկանության շենքում: Սակայն դեպքի վայր մեկնած երեք մարտական հաշվարկներն ու Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ են վերադարձվել: Պարզվել է, որ հանգստի սենյակում տեղի է ունեցել էլեկտարական լարերի կարճ միացում առանց հրդեհի: