ՈւԵՖԱ-ն իր դիրքորոշումն է հայտնել Իտալիայում նախապես պայմանավորված խաղերի սկանդալի վերաբերյալ:
Կազմակերպության մամլո ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել իտալական մամուլի էջերում: «Բնականաբար, մենք տեղյակ ենք, թե ինչ է կատարվում Իտալիայում, սակայն իրավունք չունենք միջամտելու ազգային ֆեդերացիաների գործերին: Սակայն եվրագավաթների մասին կանոնակարգում հստակորեն ասվում է, որ այն ակումբը, որը մասնակից է նախապես պայմանավորված խաղերին, հեռացվում է եվրագավաթներից»,-ասվում է հայտարարությունում:
Այսպիսով, եվրագավաթների հաջորդ խաղաշրջանում սպառնալիքի տակ են «Լացիոյին» և «Ուդինեզեին» ելույթները: