30 մայիսի 2012 - 12:03 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
NECO-ի նախագահին շնորհվել է ՀՊՄՀ պատվավոր դոկտորի աստիճան

ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (NECO) նախագահ Նասեր Կազեմին արժանացավ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման: Կոչումը նրան շնորհեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, նշելով, որ Կազեմին այն մարդն է, ում կյանքն այն վառ վկայությունն է, թե ինչպես կարելի է հասնել «Ամերիկյան երազանքի» (American Dream):

NECO-ի նախագահը, շնորհակալություն հայտնելով կոչման համար, ներկաներին պատմեց իր անցած ուղու մասին, նշելով, որ Մեծ Բրիտանիայից կնոջ և երկու երեխաների հետ տեղափոխվեց ԱՄՆ, երբ գրպանում ընդամենը 250 դոլար գումար ուներ, այն էլ պարտքով վերցրած:

Նա ուսանողներին խորհուրդ տվեց լավ սովորել, քանի որ կրթությունն է ամեն ինչի հիմքը: «Դուք տաղանդավոր եք, հավատում եք աստծուն, հայրենասեր եք: Դուք էլ կարող եք ստեղծել հայկական երազանք: Եղեք մարդասեր», կոչ արեց Կազեմին:

ՖՈՏՈՇԱՐՔ