30 մայիսի 2012 - 16:55 AMT
Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան կխստացնի հովանավորների հետ փոխհարաբերությունների քաղաքականությունը

Առաջիկա խաղաշրջանում Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան (FIS) լրջորեն կխստացնի հովանավորների հետ փոխհարաբերությունների քաղաքականությունը: Գլխավոր փոփոխությունը վերաբերում է լոգոտիպի չափսի կարգավորմանը, որը մարզիկը կարող է ցուցադրել դիմակների և մնացած պարագաների վրա: Լեռնադահուկորդներին հայտարարել են, որ այդ կանոնի խախտմանը կհաջորդի անհապաղ որակազրկում: Բացի այդ, մարզիկները կարող են նաև տուգանվել 100 հազար շվեյցարական ֆրանկի չափով:

FIS տվյալների համաձայն` լոգոտիպները սաղավարտների և դիմակների վրա առավել հաճախ չեն համապատասխանում կանոններին: Առաջին սկանդալը բորբոքվեց, երբ կանադացի լեռնադահուկորդ Էրիկ Գայը պատվո հարթակին հայտնվեց խոշոր լոգոտիպ ունեցող գլխարկով: Անցյալ սեզոնում ոչ մի լուրջ պատժամիջոցներ չկիրառվեցին. կանադացուն նախազգուշացում տվեցին կանոնների խախտման համար: Սակայն արդեն սկսած հաջորդ սեզոնից նման իրադրության մեջ նրան որակազրկում կսպառնա: