30 մայիսի 2012 - 16:08 AMT
ՈւԵՖԱ-ն արգելել է թուրքական «Բեշիկթաշին» մասնակցել Եվրոպայի գավաթների խաղարկությանը

ՈւԵՖԱ-ն արգելել է թուրքական «Բեշիկթաշին» մասնակցել Եվրոպայի գավաթների խաղարկությանը հաջորդ խաղաշրջանում: Որակազրկման պատճառը ֆինանսական խնդիրներն են, որ ունի Ստամբուլի ակումբը: Որոշումը կայացվել է այսօր շվեյցարական Նյոնում: Պարզվել է, որ ակումբը չի համապատասխանում ՈւԵՖԱ-ի պահանջներից շատերին: Թիմի օտարերկրացի ֆուտբոլիստները բողոքել են, որ աշխատավարձ չեն ստանում: Ուստի, որոշվել է արգելել «Բեշիկթաշին» հանդես գալ եվրոպական մրցաշարերում հաջորդ խաղաշրջանում: