30 մայիսի 2012 - 16:56 AMT
Վեդիի վարչակազմը պատրաստվում է ծանոթանալ կարկուտի հասցրած բերքի կորուստներին

Հայաստանի Արարատի մարզի Վեդի քաղաքում ուժեղ կարկուտ է տեղացել, որի արդյունքում մրգատու այգիները զգալի վնաս են կրել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել քաղաքային վարչակազմից, գյուղատնտեսության բաժնի մասնագետները կմեկնեն ծանոթանալու հասցված վնասին: «Կարկուտը հենց նոր է տեղացել, և մենք առայժմ չունենք տեղեկատվություն»,- նշել են Վեդիի քաղաքապետարանում:

Ստեղծված իրադրությանը ծանոթանալուց հետո արդեն առավոտյան կարելի կլինի գնահատել պտղատու ծառերին կարկուտի հասցրած վնասը: