30 մայիսի 2012 - 17:57 AMT
Apple-ը բազմաթիվ պրոդուկտներ կարտադրի, որոնց մասին տեղեկությունները դեռ գաղտնի են պահվում

Apple կորպորացիան մտադիր է կրկնապատկել գաղտնիության մակարդակը նոր պրոդուկտների արտադրման ժամանակ՝ միաժամանակ ավելի թափանցիկ աշխատելով մատակարարների հետ ու բնապահպանության ոլորտում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին հայտարարել է ընկերության տնօրեն Թիմ Կուկը: Նա ասաց, որ Apple բազմաթիվ պրոդուկտներ է նախապատրաստում, որոնց մասին տեղեկությունները դեռ գաղտնի են:

Կուկն անդրադարձել է iPad պլանշետին՝ հիշեցնելով, որ այն շուկա է հանվել ընդամենը 2 տարի առաջ: «Մենք չենք հորինել պլանշետների շուկա: Այն արդեն կար: Մենք ժամանակակից պլանշետ ենք ստեղծել»,-ասել է նա: