30 մայիսի 2012 - 17:44 AMT
Շիրակի մարզի Փանիկ գյուղում 62-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություն էր տարածվել, որ Շիրակի մարզի Փանիկ գյուղի 62-ամյա բնակիչ Ռաֆիկ Պետոյանը ինքնասպանություն է գործել` կախվելով իր տան ձեղնահարկում:

Ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ինքնասպանության մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: