30 մայիսի 2012 - 18:00 AMT
53–ամյա տղամարդը մնացել է մետաղյա կառուցատարրերի տակ

Երևանի Արամի փողոցի թիվ 84 հասցեում այսօր տեղի է ունեցել փլուզում։ Երկաթբետոնե պանելի տակ մնացել է մարդ։ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս մետաղյա կառուցատարրերի տակ է մնացել 1959թ–ին ծնված Արմեն Բարսեղյանը, ով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։