30 մայիսի 2012 - 18:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սամվել Ֆարմանյան. Պատգամավորները չպետք է մոռանան իրենց տված խոստումները

ՀՀԿ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սամվել Ֆարմանյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իր մանդատը ստանալուց հետո լրագրողներին ասաց, որ ընտրված պատգամավորները, ովքեր խոստումներ են տվել իրենց ընտրողներին, մեկ օր անգամ չպետք է մոռանան այն խոստումների մասին. «Ես ինքս, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, պատրաստվում եմ լինել շատ ակտիվ, ինչպես խոստացել եմ իմ ընտրողներին: Օգոստոսի մեկից իմ ընտրատարածքում պատրաստվում եմ բացել 5 տարի ժամկետով մշտապես գործող թվով 8 հանրային ընդունարաններ իմ ընտրողների հետ մշտական հետադարձ կապ ապահովելու համար»:

Պատգամավորն ասաց, որ բոլոր այն հարցերը, որոնք ԱԺ-ում քննարկման կդրվեն ինքը պատրաստվում է քննարկել իր ընտրողների, քաղաքացիների, մասնագետների հետ` փորձելու համար ձևավորել միասնական կարծիք և այդ կարծիքը ներկայացնելու ԱԺ-ում. «Դուք ինձ ԱԺ-ում չեք տեսնի պասիվ, ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորի դերում և ոչ էլ պատգամավորի դերում, ով թույլ կտա որ իր փոխարեն քվեարկեն»:

ՖՈՏՈՇԱՐՔ