30 մայիսի 2012 - 20:15 AMT
Պհենյանում առաջին անգամ բացեիբաց հայտարարել են այն մասին, որ ԿԺԴՀ-ն միջուկային պետություն է

Հյուսիսային Կորեայի իշխանությունները փոփոխություններ են կատարել Սահմանադրության մեջ` առաջին անգամ բացեիբաց հայտարարելով այն մասին, որ ԿԺԴՀ-ն միջուկային պետություն է: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը` հղում կատարելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին:

Հյուսիսային Կորեայի Գերագույն ազգային ժողովը պետության հիմնական օրենքում համապատասխան փոփոխություններ է կատարել դեռևս անցյալ ամիս, որպեսզի հարգանքի տուրք մատուցի երկրի վախճանված առաջնորդ Կիմ Չեն Իրին: