30 մայիսի 2012 - 19:32 AMT
Պատգամավոր Գուրգեն Արսենյանը ԿԸՀ նախագահին թանաք է նվիրել

ԲՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր մանդատը ստանալու էր եկել նվերով: Նա ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին նվիրեց մի տուփ թանաք, «որպեսզի այլևս չցնդի»:

Արսենյանը նաև Հայաստանում էլեկտրոնային քվեարկության տարբերակ ներդնելու առաջարկ է արել ԿԸՀ նախագահին, որպեսզի նման պատմություններ այլևս չլինեն:

Ընդդիմությունը ԱԺ 2012 ընտրություններից հետո հայտարարել էր, որ ընտրությունների ընթացքում բազում խախտումներ են արձանագրվել անձնագրերում կնիքների ցնդման հետևանքով, իսկ մինչ այդ` ընտրություններից մի քանի օր առաջ, ԿԸՀ ղեկավարը այդ լուրերի մասին հեգնանքով նշել էր. «Հաշվի առնելով, որ սուտը մեղք է, մենք 12 ժամ անց կաղոթենք այդ ստի համար»: