30 մայիսի 2012 - 20:33 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Շուշան Պետրոսյան. ԱԺ-ում այսօր մշակույթի և պրոֆեսիոնալիզմի պակաս կա

ՀՀԿ համամասնական ընտրացուցակով պատգամավոր ընտրված երգչուհի Շուշան Պետրոսյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորի իր մանդատը ստանալուց հետո լրագրողներին ասաց, որ ԱԺ-ի այժմյան պատկերն իրեն մտածելու տեղիք է տալիս. «Անուն չեմ նշի, բայց նոր կանգնած էի, և մարդ, որը ուրիշ կուսակցություն է ներկայացնում և փորձառություն ունի, մտավ ներս և չբարևեց. կարող էր նախ բարևել, շնորհավորել , որովհետև ես նոր մարդ եմ և այնպիսի մեկը չեմ, որին չեն ճանաչում, ես այս երկրի Շուշան Պետրասյանն եմ»:

Ըստ նորընտիր պատգամավորի` ԱԺ-ում այսօր առաջին հերթին մշակույթի և պրոֆեսիոնալիզմի պակաս կա. «Եթե գալիս ես, պետք է գաս կիրթ և պարունակություն ունենալով, վերաբերմունքն էլ պետք է հիմք ունենա, եթե նույնիսկ գաղափարակից չես, կարելի է դա անել ավելի կիրթ ու ավելի բարձր մշակույթով»:

ՖՈՏՈՇԱՐՔ