30 մայիսի 2012 - 21:46 AMT
ՀՀԿ-ն ու «Օրինաց երկիրը» այսօր երեկոյան նոր կոալիցիոն հուշագիր կստորագրեն

Ինչպես լրագրողներին է հաղորդել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Հայաստանի նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ կուսակցության Խորհրդի և Գործադիր մարմնի նիստերի ավարտից հետո, չորեքշաբթի երեկոյան ՀՀԿ-ն ու «Օրինաց երկիրը» նոր կոալիցիոն հուշագիր կստորագրեն:

Շարմազանովի խոսքով` հուշագիրը հիմնված կլինի նախորդ կոալիցիոն հուշագրերի վրա (2008 և 2011թթ.): Նա նշել է, որ նոր հուշագրի նպատակը կլինի Հայաստանում բարեփոխումների ծրագրի իրականացումն ու աջակցությունը 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

Շարմազանովը հաղորդել է նաև, որ «Օրինաց երկիրը» նախկինի պես կունենա երեք նախարարական պորտֆել, սակայն դեռևս որոշված չէ, թե որոնք: