30 մայիսի 2012 - 22:19 AMT
Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Սիրահարների այգում միջոցառումներ կանցկացվեն

Վաղը` մայիսի 31-ին Ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ Սիրահարների այգում կանցկացվի «Ուրախ խաղահրապարակ, որտեղ չեն ծխում» նախագիծը: Նախագծի ընթացքում նախատեսվում է այգու տարածքում գտնվող բացօթյա սրճարանի մի հատվածը, մանկական խաղահրապարակը և դրան հարող տարածքը դարձնել ծխախոտի ծխից ազատ գոտի: Այգում անցկացվելու են նաև մի շարք մրցույթներ ու խաղեր: Միջոցառմանը մասնակցելու է DJ Վակցինան:

Միջոցառումը նախաձեռնողներն են Պողոսյան պարտեզները, «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Առողջապահական գիտությունների ֆակուլտետը:

Սկսած 1987-ից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ օրը հաստատել է որպես «Առանց ծխախոտի օր»: