31 մայիսի 2012 - 09:16 AMT
«Հրապարակ». Հեղինե Բիշարյանը հրաժարվել է նախարարի պորտֆելից ու Աժ փոխխոսնակի պաշտոնից

«Հրապարակը» գրում է, որ կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու նախօրյակին ՀՀԿ-ՕԵԿ բանակցությունների ընթացքում աշխատանքի և սոցհարցերի նախարարի պորտֆելն առաջարկվել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին, սակայն վերջինս մերժել է` գտնելով, որ իր տեղն օրենսդիր մարմնում է: «Նույն աղբյուրների փոխանցմամբ` Հեղինե Բիշարյանը մերժել է նաև Աժ փոխխոսնակի պաշտոնը` պատճառաբանելով կուսակցությունում իր զբաղվածությունը: ՕԵԿ երրորդ պորտֆելը որը կլինի և ով այն կստանձնի, պարզ կդառնա այսօր»,- գրում է թերթը: