31 մայիսի 2012 - 12:19 AMT
Միշել Դեր Զաքարյանը դարձել է «Նանտի» գլխավոր մարզիչը

«Նանտի» ղեկավարությունն ընտրել է նոր գլխավոր մարզչի: Ինչպես հայտնում է «դեղձանիկների» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ է դարձել 49-ամյա Միշել Դեր Զաքարյանը:

Ավելի վաղ մասնագետը գլխավորում էր երկրորդ դիվիզիոնի մեկ այլ ակումբ` «Կլերմոնը»: Դեր Զաքարյանը խաղացել է «Նանտում» 1980-1988թթ, ինչպես նաև այն գլխավորել է 4 տարի առաջ: Նախորդ խաղաշրջանի արդյունքում 8 անգամ Ֆրանսիայի չեմպիոն դարձած մասնագետը չի կարողացել վերադառնալ Առաջին Լիգա` զբաղեցնելով աղյուսակի 9-րդ հորիզոնակը: