31 մայիսի 2012 - 13:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հովիկ Աբրահամյանն ընտրվել Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում

Հայաստանի Ազգային ժողովում հենց նոր հրապարակել են խորհրդարանի խոսնակի գաղտնի քվեարկության արդյուքները: Քվեարկությանը մասնակցել է 110 պատգամավոր, որոնցից ՀՀԿ միակ թեկնածու Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը կողմ է քվերակել 102-ը: 4 պատգամավոր դեմ է քվեարկել, ևս 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել;

Հովիկ Աբրահամյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել բոլորին` ցուցաբերած վստահության համար,մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և իր կուսակից ընկերներին:

Սկսվել են փոխխոսնակի ընտրությունները, և Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ից առաջադրել է Էդուարդ Շարմազանովի և Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները, մյուս կուսակցությունները իրենց թեկնածուներին չեն առաջադրել:

ՖՈՏՈՇԱՐՔ