31 մայիսի 2012 - 15:40 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները

Մայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի Ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Զրուցակիցները քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին ևհամագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղելնաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: