31 մայիսի 2012 - 15:54 AMT
Ազգային կինոկենտրոնը ֆրանսիացի գործընկերների հետ կմշակի կինոյի մասին օրենքը

Ֆրանսիայի և Հայաստանի կինոկենտրոնները համատեղ ուժերով կմշակեն կինոյի մասին օրենքի նախագիծը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքով նախագիծն իրականանալու է Կաննի 65-րդ կինոփառատոնի կինոշուկայի ընթացքում ձեռք բերած համաձայնության արդյունքում: Գևորգյանը հույս ունի, որ այն պատրաստ կլինի մինչև տարեվերջ:

Ըստ համաձայնագրի, Հայաստանում ֆրանսիական կողմի ուժերով հայ մասնագետները կվերապատրաստվեն Ֆրանսիայում: Մինչև տարեվերջ, 1-2 պրոդյուսեր կգնա վերապատրաստման, իսկ 2013 թ-ից սկսած կինոկենտրոնները կհամագործակցեն ավելի սերտ, կլինեն համատեղ արտադրանքներ: Ըստ նախնական պայմանավորվածության, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնը կֆինանսավորի ևս երկու հայկական նախագիծ: