31 մայիսի 2012 - 16:06 AMT
Հայաստանը կդառնա Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի անդամ

Հայաստանը դառնալու է Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի (European Audiovisual Observatory) անդամ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նա ասել է, որ մայիսի 16-27-ը Կաննի կինոփառատոնի կինոշուկայի շրջանակներում հանդիպումներ է ունեցել կառույցի տնօրեն Վոլֆգանգ Քլոզի հետ, և քննարկել է Հայաստանի անդամակցության հարցը:

Կինոկենտրոնի տնօրենի խոսքով, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հավանություն է տվել այդ գաղափարին, և այժմ կինոկենտրոնը պատրաստում է համապատասխան փաստաթղթերը:

Կինոկառույցն ունի 38 անդամ: Անդամակցությունը կազմակերպությանը Հայաստանի համար կարևոր կլինի տեղեկատվական և ֆինանսական առումներով: