31 մայիսի 2012 - 17:07 AMT
Այսօր Սիրիայում տեղի կունենա թուրք-սիրիական սահմանին զոհված հայ զինվորի հուղարկավորությունը

Մայիսի 30-ին Սիրիայում զոհված հայ զինծառայողի դին հանձնվել է հարազատներին և մոտ մեկ ժամից տեղի կունենա նրա հուղարկավորությունը, այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՀԱԵ Սիրիայի թեմում:

Ինչպես հայկական ԶԼՄ-ներին է հայտնել սիրիահայ համայքնի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, հայ զինծառայող Լևոն Կույումջյանը, 1992թ. ծնված, զոհվել է թուրք-սիրիական սահմանին Բաբ ալ Հաուայի շրջանում տեղի ունեցած բախման արդյունքում: