31 մայիսի 2012 - 18:29 AMT
«ՀԿԵ» ՓԲԸ-ն գործարկում է շինանյութի և արդյունաբերական նյութերի փոխադրման համար նվազեցնող գործակիցները

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2012 թվականի հունիսի 1-ից հանրապետության տարածքում «Շինարարական և արդյունաբերական նյութեր» խմբի բեռների փոխադրման ժամանակ կիրառելու է նվազեցնող գործակիցներ: Այդպես, առնվազն 650 տոննա քաշ ունեցող 10-ից մինչև 14 վագոն տեղափոխելու դեպքում կիրառվելու է 0,97, առնվազն 975 տոննա քաշ ունեցող 15 և ավելի վագոն տեղափոխելու դեպքում` 0,95 գործակից:

Ավելի վաղ նշված նվազեցնող գործակիցները կիառվում էին ավազի, խճաքարի և քարի փոխադրման գինն որոշելիս: Այժմ շինանյութի և արդյունաբերական նյութերի ցանկը, որոնց փոխադրումն ավելի էժան կարժենա, էապես լայնացվել է: Այս ցանկում ներառվել են կրաքարը, ծծումբը, գրաֆիտը, կվարցը, կավիճը, պեմզան և հայկական շուկայում մեծ պահանջարկ ունեցող շինարարական և արդյունաբերական նյութերը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ սակագների ձևավորման հիմք են հանդիսանում ՀՀ-ում տնտեսական վիճակի մասին տվյալները և ապագայի կանխատեսումները, ներկա հոսքերի կառուցվածքը,Հայաստանի արդյունաբերության զարգացման նախագծերը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի սակագնային քաղաքականությունն ուղղված է Հայաստանի տնտեսության արտահանման հատվածի աջակցմանը, փոխադրումների ազգային շուկայիզարգացմանը և երկաթուղային փոխադրումների ծավալի ավելացմանը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: