1 հունիսի 2012 - 10:47 AMT
Ֆրանսիայի կառավարության և ոչ մի ներկայացուցիչ ներկա չի գտնվի EURO-2012-ի խաղերին

Ֆրանսիայի սպորտի նախարար Վալերի Ֆուրնեյրոնը հայտարարել այն մասին, որ կառավարության և ոչ մի ներկայացուցիչ ներկա չի գտնվի Եվրոպայի առաջնության ուկրաինական մասում ազգային հավաքկանի խաղերին:

Պատճառը նույնն է, ինչ մյուս եվրոպացի քաղաքական գործիչներինը`որպես բողոք Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ապօրինի ձերբակալության, հաղորդում է L'Equipe-ը: Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ արդեն տեղեկացրել է ուկրաինական կողմին այդ որոշման մասին:

«Մենք հարում ենք այս դիրքորոշմանը` ի նշան հարգանքի այն արժեքների նկատմամբ, որոնք պետք է հարգվեն նաև եվրոպական հասարակությունում: Մենք մեր որոշման մասին արդեն հայտնել ենք ՈւԵՖԱ-ի ղեկավարությանը` դեմս Միշել Պլատինիին և ֆուտբոլի ազգային ֆեդերացիային: Մեզ հետ համակարծիք են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և այլք»,-հայտարարել է Վալերի Ֆուրնեյրոնը: