21 մարտի 2003 - 22:44 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ` ԱՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ ՏՐԱՆՍԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի խորհրդարանի պատվիրակության անդամներն այսօր Մոսկվայում իրենց պաշտոնակիցների հետ հանդիպման ընթացքում կոչ են արել Ռուսաստանի Դաշնային խորհրդին օգտագործել բոլոր հնարավորությունները Տրանսկովկասյան երկաթուղու աշխատանքը վերսկսելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ կապակցությամբ հայ խորհրդարանականները ողջունել են այդ ճանապարհի Սոչիի եւ Սուխումի միջեւ հատվածում էլեկտրագնացքի շահագործումը, որը ժամանակին առաջ էր բերել պաշտոնական Թբիլիսիի կտրուկ արձագանքը: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահ Հովհաննես Օհանյանը բերել է փորձագետների տվյալներն այն մասին, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերսկսումը կմեծացնի Հայաստանի ՀՆԱ-ն «առնվազն 40 տոկոսով»: ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության կոմիտեի նախագահ Վիկտոր Օզերովն իր հերթին նշել է, որ «դժբախտաբար, Հայաստանը Ռուսաստանի միակ ռազմավարական գործընկերն է Հյուսիսային Կովկասում»: