Բաթումում մեկնարկել է բլից և արագ շախամտի աշխարհի առաջնությունը: Մրցումների առաջին օրը խաղացվել է արագ շախմատի 3 պարտիա:
Լիլիթ Մկրտչյանը 3 տուրում վաստակել է 2 միավոր և 11-րդ տեղում է: Էլինա Դանիելյանը 1 միավորով 40-րդ տեղում է: Մկրտչյանը հաղթել է Նաթիա Ջանջահուին (Վրաստան), հետո ոչ ոքի է խաղացել Անտոանետա Ստեֆանովայի (Բուլղարիա) ու Վալենտինա Գունինայի (Ռուսաստան) հետ: Իսկ Դանիելյանը միակ միավորը վաստակել է Յիհին Դինգի (Չինաստան) հետ պարտիայում: Այնուհետև նա զիջել է Յե Վանգին (Չինաստան) և Կի Գուոյին (Չինաստան):
Մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Խուան Ցյանը (Չինաստան), նույնքան միավոր ունի Պիա Քրամլինգը (Շվեդիա), նա 2-րդ տեղում է: Եռյակը եզրափակում է Համփի Քոներուն (Չինաստան) 2,5 միավորով: