1 հունիսի 2012 - 13:22 AMT
Բակո Սահակյանը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգարժան Հովիկ Արգամի,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր հարուստ ու երկարամյա փորձն ու գիտելիքները այսուհետ ևս ըստ ամենայնի կծառայեն օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, հայոց պետականության ամրապնդման, Հայաստանի և Արցախի զարգացման ու բարգավաճման հայրենանվեր գործին:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և մեծագույն հաջողություններ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում»,-հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: