20 հուլիսի 2004 - 18:00 AMT
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ ՄԵԾ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անունից այդ երկրում Հայաստանի դեսպան Էդուարդ Խուրշուդյանը պարգեւատրվել է պատվոգրով` երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման մեջ մեծ ավանդի համար: Պատվոգիրը հուլիսի 20-ին Աստանայում հանձնել է Ղազախստանի պետքարտուղար Օրալբայ Աբդիկարիմովը` դեսպանի հետ հանդիպման ժամանակ այդ երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է «Ղազինֆորմ» գործակալությունը: Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Է.Խուրշուդյանին Ղազախստանում նրա արդյունավետ գործունեության կապակցությամբ, եւ նշել, որ պաշտոնական Աստանան մտադիր է հետագայում եւս զարգացնել փոխհարաբերությունները Հայաստանի հետ: Է.Խուրշուդյանը Ղազախստանում Հայաստանի դեսպան է նշանակվել 1999 թվականին: