20 հուլիսի 2004 - 18:02 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԹԱԻԼԱՆԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիսի 21-27-ը Հայաստան կայցելի Թաիլանդի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունում, Թաիլանդ-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի պատվիրակությունը սենատոր Սանիտ Քուլչարոենի գլխավորությամբ հանդիպումներ կունենա Հայաստանի ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանի, Հայաստան-Թաիլանդ պատգամավորական բարեկամության խմբի անդամների, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, առեւտրի եւ զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: Թաիլանդցի հյուրերը ծաղկեպսակ կդնեն հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: