1 հունիսի 2012 - 16:24 AMT
ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար ընդունվել է 2 հայտ

Այսօր ավարտվել է Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար մրցույթում հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը:

ԿԳՆ լրատվական ծառայությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին ասացին, որ ռեկտորի թափուր տեղի համար ստացվել է 2 հայտ: Հայտեր են ներկայացրել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր «Անանիա Շիրակացի» բուհի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը և ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնականտար Գայանե Գասպարյանը:

Թե ով կզբաղեցնի ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնը, պարզ կլինի հունիսի 12-ին` մրցույթի անցկացման օրը: