1 հունիսի 2012 - 22:02 AMT
Իրանը կտրականապես հերքում է իր մասնակցությունը Բաքվում ահաբեկչությունների կազմակերպմանը

Mehr իրանական գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Իրանի ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցչությունը հերքել է ամերիկյան ԶԼՄ-ների պնդումները Բաքվում ահաբեկչությունների կազմակերպմանը Իրանի հանցակից լինելու մասին:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն քանի տարի ահաբեկչության թիրախն է, իսկ ահաբեկչական ակտերի զոհն են դարձել Իրանի հազարավոր քաղաքացիներ, այդ թվում գիտնականներ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, ԻԻՀ-ն դատապարտում է ահաբեկչությունները, իսկ նման գործողություններին հանցակից լինելու մասին խոսքերը Թեհրանը դիտարկում է որպես իրանաֆոբիա և երկրի վրա ճնշում գործադրելու փորձ: