21 հուլիսի 2004 - 23:20 AMT
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Հայաստանը շահագրգռված է Վրաստանի կայունության հարցում: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` Երեւանում այցով գտնվող Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպման ժամանակ: ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել ներկայիս երկկողմ հարաբերությունների մակարդակի առնչությամբ: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաեւ Վրաստանի բազմաքանակ հայ համայնքի խնդիրներին: Ա.Մարգարյանը հույս է հայտնել, որ Վրաստանի ղեկավարությունն այսուհետ եւս հատուկ ուշադրություն կհատկացնի ջավախահայության սոցիալ-տնտեսական եւ կրթական ու մշակութային հարցերին: