2 հունիսի 2012 - 13:56 AMT
«Ժառանգությունը» կմասնակցի նոր խորհրդարանի աշխատանքներին, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է հրաժարվել իր մանդատից

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի 5-րդ գումարման ԱԺ աշխատանքներին, սակայն կբարձրացնի իր պատգամավորական մանդատը վայր դնելու հարցը` կուսակցության կառավարման նիստին: Նման հայտարարությամբ հունիսի 2-ին նա հանդես է եկել Երևանում կայացած «Ժառանգության» համագումարի ժամանկ: Այս առնչությամբ նա նկատել է, որ «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումները, որոնց համաձայն են նաև «Ազատ դեմոկրատները», այնպիսին են, որ եթե խմբակցության առավել արդյունավետ աշխատանքի համար անհարժեշտ են նոր մարդիկ, իրենք պատրաստ են հրաժարվել իրենց մանդատներից:

Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը խիստ քննադտության է ենթարկել խորհրդարանական ընտրությունները, ընդգծելով, որ Հայաստանը հերթական անգամ բախվել է «դե-յուրե» և «դե-ֆակտո» հակասություններին: